Sharp Aquos R2-ը ոչ ստանդարտ տեսախցիկ ունի

Ճապոնական  Sharp ընկերությունը արտոնագրել է իր նոր սմարթոնների շարքը, որը կրում է   Aquos R2 անունը։ Սմարթֆոնը  ունի մի շարք հետաքրքիր հնարավորություններ։

Սարքը ստացել է բարձրորակ  6 դյույմ անկնյունագծով IGZO էկրան, որի վերին հատվածում քա էկրանի կտրվածք, որտեղ տեղադրված է 16.3 մգպ դիմային տեսախցիկը։ Հետաքրքիրական է սմարթֆոնի հիմնական երկակի տեսախցիկը։ Նրա 16.3 մգպ մոդուլը նախատեսված է բացառապես տեսանկարահանման համար, իսկ երկրորդ` 22.6 մգպ նախատեսված է լուսանկարահանման համար։ Ի դեպ` «խելացի ալգորիթմները» լուսանկարում են անգամ տեսանկարահանման ժամանակ։

Որպես պրոցեսոր այստեղ կիրառվել է Snapdragon 845–ը։ Օպերատիվ հիշողությունը 4գբ է, որը բավական քիչ է նման լուծումներով սմարթֆոնի համար, իսկ ներկառուցված ֆլեշ հիշողությունը 64 գբ է։

Sharp Aquos R2 շուկայական արժեքի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։ Հնարավոր է սմարթֆոնն անգամ դուրս չկա Ճապոնիայի սահմաններից։