ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Quotes in Widget
Գինը՝ 0.99$ – անվճար
Եթե մոտիվացիոն ու լավ մեջբերումների կարիք ունեք, ապա հավելվածը հենց ձեզ համար է։ Մեջբերումների, աֆորիզմների ու գեղեցիկ խոսքերի ամենօրյա չափաբաժինը ստացեք այստեղից։ Հավելվածը հասանելի է նաև Apple Watch–ում։ Այստեղ նաև հնարավորություն կա սեփական նկարի վրա տեղադրել սեփական միտքը կամ մեջբերումը։
Discover Maui
Գինը՝ 1.99$ – անվճար
Հավելվածը ճանապարհորդության սիրահարների համար է։ Այստեղ ներկայացված են բոլոր հետաքրքիր և պատմամշակութային վայրերը, խոհանոցը, տվյալ երկրի ազգային առանձնահատկություններն ու հետաքրքիր պատմությունները։
Retroid
Գինը՝ 0.99$ – անվճար
Խաղն առաջարկում է վերհիշել հին ժամանակները, երբ խաղերի գրաֆիկական լուծումներն այդքան զարգացած չէին և գեյմերներին առաջարկվում էր նման տեսակի խաղեր։ Պետք է կառավարեք ձեզ բաժին հասած տանկը և անցնեք խոչընդոտների միջով։