Apple–ը վերածվել է փող աշխատող մեքենայի` մոռանալով ինովացիաների մասին

Ինվեստոր և  Facebook–ի նախկին աշխատակից Կամաթ Պալիհապիտիյան  CNBC–ին տված հարցազրույցում խոսել է Apple–ի մասին և հայտարարել, որ  այստեղ կարողանում են գումար աշխատել, բայց դադարել են առաջ տանել տեխնոլոգիաները։

«Կարծում եմ, որ   Apple–ը հզոր մեքենա է փող ստեղծելու համար։ Արդյո՞ք այն նույնքան նորարարական է, ինչպես` առաջ։ Պարզ չէ, բայց վերջին շրջանում ոչ այդքան», – հայտարարել է ինվեստորը։

Ընկերության շատ երկրպագուներ կիսում են նրա կարծիքը և արդեն հասցրել են հիասթափվել  iPhone–ի արտադրողից։ Սա վախեցնում է օգտատերերին, քանի որ ընկերությունը պարզապես սկսում է հրաժարվել նոր մտքերի իրականացումից, իսկ շատ արտադրանքներ էլ ուղղակի կորցնում են իրենց թարմությունը։ Բավական է նայել նոր թողարկված նոութբուքերին, որոնք ստեղնաշարի խնդիրներ ունեն և օգտատետերի դժգոհության առիթն են հանդիսացել։

Բայց, օրինակ` iPhone X դեպքու պատկերը հակառակն է, ընկերությունը ստիպեց կրկին իրեն հավատալ և թողարկումից մինչ այսօր սմարթֆոնը ռեկորդային վաճառքի ցուցանիշ է ունեցել` այն ավելի վաճառված է քան iPhone–ների 7–րդ սերունդը։