Երկրին «կորած» աստերոիդ է մոտենում. աստղագետներ

Երկրին «կորած» աստերոիդ է մոտենում. աստղագետներ

Երկրին է մոտենում «կորած» 2010 WC9 աստերոիդը, հայտնում է EarthSky-ը՝ վկայակոչելով բրիտանական Northolt Branch աստադիտարանի աշխատակիցներին:

2010 WC9-ին առաջին անգամ նկատել են 2010 թվականի նոյեմբերի 30-ին Արիզոնայում՝ Կատալինյան երկնային տեսության միջոցով: Աստղագետներին հաջողվել է տիեզերական օբյեկտի տեղաշարժին հետևել միայն միչև դեկտեմբեր, որից հետո այն տեսադաշտից կորել է: Գրեթե 8 տարի հետո ամերիկյան աստղադիտարանի աշխատակիցներին կրկին հաջողվել է գրանցել 2010 WC9-ը:

Երկնային մարմինը կմոտենա մայիսի 16-ին՝ Երևանի ժամանակով 02:05-ին: 2010 WC9-ը կմոտենա Երկրից մոտ 203 հազար կմ հեռավորությամբ, նրա արագությունը կկազմի մոտ 43 հազար կմ/ժ: Օբյեկտի տրամագիծը տատանվում է 60-130 մետրի սահմաններում:

EarthSky-ը նշում է, որ 2010 WC9-ը Երկրին բավականին մոտ կլինի: Աստղագետները շեշտում են, որ բախման վտանգ չկա:

Թեգեր: 2010 WC9, science