Facebook-ը կասեցրել է մոտ 200 հավելվածի աշխատանք

Facebook ընկերությունը հավելվածների ուսումնասիրության առաջին փուլում կասեցրել է մոտ 200 հավելվածի աշխատանքը, որոնք մուտք են ունեցել դեպի  օգտատերերի անձնական տվյալներ:

Հավելվածների աշխատանքը կասեցվել է հետաքննության շրջանակներում, որի նպատակն է պարզել՝ արդյոք նրանք չարաշահել են օգտատերերի տվյալները, թե` ոչ: Ավելի վաղ Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, օգտատերերի տվյալների արտահոսքի հետ կապված սկանդալից հետո, հայտարարել էր, որ հետազոտության տակ են վերցրած բոլոր աւն հավելվածները, որոնք մուտք ունեն դեպի անձնական տվյալներ։