Facebook-ը գործարկել է «անվտանգության ստուգման» ծառայությունը Փարիզում ահաբեկչությունից հետո

Facebook սոցիալական ցանցը  կրկին ակտիվացրել է «անվտանգության ստուգման» (Safety Check) ծառայությունը Փարիզում շաբաթ երեկոյան դանակով հարձակումից հետո։ Ծառայությունը հնարավորություն է տալիս  սոցիալական ցանցի օգտատերերին օպերատիվ  տեղեկացնել, որ իրենք փրկվել են ահաբեկչության կամ տարերային աղետի ժամանակ։

Այս ծառայությունը սոցցանցը պարբերաբար ակտիվացնում է այս ծառայությունը։ Առաջին անգամ այն գործարկվել է 2015 թվականին սեպտեմբերի 13–ին, երբ ֆրանսիական Փարիզ և Սեն Դենի քաղաքներում ահաբեկչական գործողություններ էին իրականացվել։