Բաժանորդագրությամբ սոցիալական ցանցեր, պետք է գրանցվել, թե՝ ոչ

Բաժանորդագրությամբ սոցիալական ցանցեր, պետք է գրանցվել, թե՝ ոչ

Վերջերս Bloomberg պարբերականը հաղորդեց, որ сообщил, Facebook թեստավորում է վճարովի հարթակ, որը սոցցանցում գովազդն անջատելու հնարավորություն կտա: Ինչքանո՞վ է դա իրական և ինչ սպասել վճարովի հարթակներից:

Համացանցում վճարովի ծառայության փորձն արդեն կիրառվել է Youtube-ում: Ընկերությունը վճարովի բաժանորդագրություն մտցրեց դեռևս 2015 թվականին: Այս գործառույթը հասանելի է միայն որոշ երկրներում:

Աշխարհագրության ոչ լայն ընդգչկվածությունը այն պատճառով է , որ YouTube Red-ի ոչ բոլոր հնարավորություններն են ադապտացված աշխարհին: Միացյալ նահանգների տարածքում բաժանորդագրությունը արժի 10 դոլար, որը սթրիմինգային ծառայության համար  նորմալ սակագին է համարվում: Բաժանորդը հնարավորություն է ստանում առանց գովազդի դիտել ու ներբեռնել տեսահոլովակները, բացի այդ հնարավորություն է ստանում բացառիկ տեսանյութեր դիտել և երաժշտություն լսել YouTube Music և Google Play Music ծառայություններում:

YouTube Red-ն անխոս շատ հնարավորություններ է ընձեռում: Սա կապված է նրա հետ, որ   Google  ընկերությունն ունի բազմաթիվ ծառայություններ և մտքեր՝ դրանք ավելի լայն օգտագործելու ու կատարելագործելու համար: Բայց, մյուս սոցցանցերի դեպքում ամեն ինչ այսպես հարթ ու լավ չէ: Հակառակ՝ ամեն ինչ վատ է:

Facebook –ն ամենախոշոր ու եկամտաբեր ընկերություններից մեկն է: 2017-ի ընթացքում ստացած եկամուտը մոտ 16 միլիարդ դոլար է եղել: Միջինում սոցցանցը 2017-ի ընթացքում ամեն օգտատիրոջից աշխատել է մոտ 7 դոլար գումար: Իսկ ահա ԱՄՆ-ի և Կանադայի տարածքում յուրաքանչյուր օգտատիրոջից ստացած գումարը մոտ 30 դոլար է եղել:

Սա ենթադրում է մի բան, որ սոցցանցի վճարովի ծառայությունը 30 և ավել դոլար պետք է կազմի, այլապես ինչո՞ւ է ընկերությանը անհրաժեշտ ծախսեր կատարել, տեխնոլոգիա ներդնել, եթե դրանից պիտի շահույթ չստանա: ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած ելույթի ժամանակ ընկերության տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտարարեց, որ սոցցանցը ինչպես եղել է անվճար, այդպես էլ կշարունակի իր գործունեությունը: Բաժանորդագրությունը կարող է անջատել գովազդը, հետ բերել ժամանակագրական լրահոսը և անձնական տվյալները կառավարելու լայն հնարավորություններ ընձեռել: Ընկերությունը վճարի դիմաց առաջարկում է այսքանը: Տպավորիչ չէ:

Facebook-ը չունի երաժշտական ծառայություն, այն չի արտադրում վիդեոկոնտենտ, իսկ բաժանորդագրության համար առաջարկվող գործառույթները անիմաստ են: Կարելի էր նաև ավելացնել  Instagram-ում գովազդը անջատելու գործառույթը և կլասսիկ լրահոսի վերադարձը, բայց ընկերությունը դժվար թե նման ռիսկային քայլ կատարի:

«ВКонтакте»-ն կարող էր առաջարկել անջատել գովազդը՝ այն զուգակցելով  Boom-ում բաժանորդագրվելու հնարավորության հետ: Բայց սոցցանցը նման քայլի չի դիմի, որովհետև այստեղ գովազդը բավական քիչ է:

Դեռ հայտնի չէ, թե օգտատերերն ինչպես կարձագանքեին այս նորությանը: Միտում է նկատվում, որ համացանցը սովորեցնում է օգտատերերին, որ լավ բովանդակության համար պետք է վճարել: Օգտատերերը սովորել են վճարել երաժշտության, սերիալներ ու ֆիլմեր դիտելու համար, կամ ամպային ծառայության ծավալը մեծացնելու համար:

Եթե Facebook-ը որոշի մտցնել վճարովի ծառայությունը, հանարվոր է այն նախ մասսայական չդառնա, և երկրորդ՝ կաշխատի խոտաններով: