Ի՞նչ անել, եթե iMessage–ում նամակների հերթականությունը խախտվել է

iMessage–ի օգտատերերը հաճախ բախվում այն խնդրին, որ ծառայության մեջ նամակների հերթականությունը խախտվում է։ Իհարկե,այս խնդիրը հեշտ  է կարգավորել և ահա, թե ինչպես։

iMessage–ի կրկնակի ակտիվացում

Առաջին հերթին պետք է անջատել և կրկին միացնել մեսինջերը

Դրա համար անհրաժեշտ  է`

  • Բացել գաջեթի կարգավորումների բաժինը.
  • Մուտքգործել «Сообщения» բաժինը.
  • iMessage–ի անջատիչը  սարքել «Выкл.», այնուհետև  «Вкл.».

Այսքանից հետո նամակները պետք է, որ դասավորվեն ըստ ուղարկված հաջորդականության։ Պետք է նշենք, որ այս գործառույթին վերաակտիվացման համար կարող է որոշակի գումար գանջվել օգտատիրոջից։

Ժամանակի և ամսաթվի կարգավորումներ

Նամակների կարգը կարող է խախտվել նաև սխալ ժամանակի կամ ամսաթվի պատճառով։

Սա շտկելու համար պետք է

  • Բացել գաջեթի կարգավորումները.
  • Տեղափոխվել «Основные»բաժին.
  • Բացել «Дата и время» բաժինը
  • Միացնել «Автоматически» անջատիչը.