iPhone SE 2-ը ցուցադրվել է ամբողջությամբ` բոլոր կողմերից

Պատյաններ արտադրող ընկերությունները գրեթե միշտ առաջինն են ցուցադրում սմարթֆոնների արտաքին տեսքը ամբողջությամբ։


Այս անգամ էլ բրիտանական Olixar  ընկերությունը ցուցադրել է iPhone SE 2-ի համար արտադրած իր պաշտպանիչ ապակին և պատյանի նախագիծը, որտեղ երևում է սմարթֆոնի ամբողջական դիզայնը: Վերջերս համացանցումը տարածվում էին այն լուրերը, որ iPhone SE 2 չի ժառանգի iPhone X-ի էկրանի կտրվածքը, սակայն կլինի ամբողջությամբ ապակեպատ՝ Apple-ի առաջատարի նման: Պատյան արտադրողի տրամադրված նկարում երևում է, որ սմարթֆոնը այնուամենայնիվ կստանա հայտնի կտրվածքը: Հիշեցնենք, որ iPhone SE 2 պաշտոնական թողարկումը նախատեսվում է հունիսին: