MacBook Pro-ի օգտատերերը դատի են տվել Apple-ին վատ ստեղնաշարի համար

MacBook Pro 2016-ի մի քանի օգտատեր դատի են տվել  Apple ընկերությանն այն բանի համար, որ այն,  տեղյակ լինելով ստեղնաշարի խոտանի մասին, այնուամենայնիվ վաճառքի է հանել գաջեթը։

Դատական հայցում նշված է, որ  MacBook և MacBook Pro-ի հազարավոր օգտատերեր բախվել են այս խնդրին  Butterfly ստեղնաշարը կիրառելիս, որն Apple-ը ներկայացրել է որպես լավ և վստահելի գաջեթ: Տուժած օգտատերերը վստահեցնում են, որ փոշու կամ կեղտի առկայության դեպքում ստեղնաշարը չի աշխատում և օգտատերերը ստիպված են լինում այն կարգի բերելու համար ամեն անգամ դիմել տեխսպասարկման կենտրոն: Ընկերությունը դեռ պաշտոնական արձագանք չի տվել այս դեպքի կապակցությամբ: