Lenovo–ն կարող է շրջանցել իր մրցակիցներին և ներկայացնել առանց շրջանակ սմարթֆոն

Առանց շրջանակ սմարթֆոնները թրենդային դարձան, երբ շուկայում հայտնվեց  iPhone X–ը, բաց անգամ  Apple–ի արտադրանքը առանց  թերության չեղավ։

Սկզբում էկրանի վերևի կտրվածքը բոլորը համատարած ատում էին, բայց ժամանակի հետ այն դարձավ մեծ առավելություն և մրցակիցները սկսեցին անգամ կրկնօրինակել։

Բայց ահա  TrueDepth համակարգի և դեմքերը ճանաչելու  Face ID տեխնոլոգիան թույլ չեն տալիս   iPhone X–ը կոչել բացարձակապես առանց շրջանակի սմարթֆոն։

Այս հարցում խնձորային բրենդից առաջ է անցել  Lenovo–ն։ Չինական ընկերությոնը ցուցադրել է իր նոր Z5 սմարթֆոնի նախագիխը, որը բացարձակապես առանց շրջանակ է։

Եթե հավատանք Lenovo–ի գործադիր տնօրեն Չանգ Չենգի խոսքերին, ապա  Weibo սոցցանցում ներկայացված Z5–ի դիմային հատվածի  95%–ը կզբազեցնի էկրանը։ Ըստ նրա նման արդյունք ստանալու համար անհրաժեշտ է եղել սմարթֆոնը զինել 18 տարբեր տեխնոլոգիայով։

Չնայած ընկերությունը իր նորույթը ներկայացրել է որպես հեղափոխական լուծում, բայց դեռ պարզ չէ, թե ինչպես և որտեղ են տեղադրելու դիմային տեսախցիկը, երբ են նախատեսում այն ստեղծել ու հանել վաճառքի։