Համացանցում հայտնվել են OnePlus 6-ի լուսանկարները

One Plus 6-ի շնորհանդեսին մնացել է   2 օր` ընկերությունը նախնական տվյալներով այն նախատեսում է ցուցադրել մայիսի 16–ին։

Սակայն amazon.de կայքը հատուկ հաշվի է բացել, որտեղ տեղադրել   է սմարթֆոնի մասին տեղեկատվություն։ Հնարավոր է նորույթը ստանա «այֆոնական»  հայտնի կտրվածքը, ինչպես նաև նոր այլ գործառույթներ։ One Plus 6-ի կորպուսի հետևի մասը ապակեպատ է։

Կա ականջակալի համար  նախատեսված հատուկ հարմարանք։ One Plus 6-ն ունի Qualcomm Snapdragon 845, 6,8 և 64 ԳԲ օպերացիոն հիշողություն։ Էկրանը 6, 28 դյույմ է, տեսախցիկը՝ 16+20 ՄՊ: Լուրեր են պտտվում, որ շուկայում կարող է հայտնվել նաև 256 ԳԲ օպերացիոն հիշողությամբ տարբերակ։ Գաջեթն աշխատում է Android 8.0 Oreo օպերացիոն համակարգով: