4 գործառույթ, որը Siri–ն պետք է «վերցնի» Google Assistant–ից

Siri–ն վաղուց է հետ մնում  իր մրցակից Assistant–ից, բայց գրեթե վերջերս  Google–ը կրկին  Apple–ի քիթը կախ թողեց` ներկայացնելով իր ձայնային օգնականի նորացված տարբերակը։

Տեքստ մուտքագրելու հարմարավետությունը

Siri–ն հիմա էլ կարողանում է կատարել տեքստային հրահանգները, բայց սա միայն նախատեսված է ունիվերսալ թույլտվության մեջ, որը նախատեսված է սահմանափակ կարողություններով մարդկանց համար։ Պետք է արդեն վաղուց այն դուրս բելեր օգնականի ինտերֆեյս, որպեսզի օգտատերերը անընդհատ չփոփոխեն կարգավորումները։ Սա հարմար է այն իրավիճակներում, երբ օգտատերը հանգամանքների բերումով չի կարող ձայնի միջոցով շփվել Siri–ի հետ։

Կողմնակի հավելվածների հետ սինքրոնացվելու թույլտվություն

Երկար ժամանակ Apple–ը բացառապես համագործակցում էր միայն «ընտրյալների» հետ և թույլ չէր տալիս երրորդ կողմին իրենց հավելվածներում ներառել նաև ձայնային օգնականի հնարավորությունը։ iOS 10–ում այս սահամանփակումը հեռացվեց, բայց միայն ծրագրերի որոշակի տեսակի համար։

Ժամանակն է եկել, որ  Apple–ը նաև հնարավորություն տա մյուսներին։ Օրինակ` բավական լավ կլիներ, եթե խնձորային օգնականը տեղեկատվություն հավաքագրեր նաև «Ռամբլեր»–ից։

Google Assistant–ն այս հարցում բավական առաջ է անցել իր մրցակցից և արդեն վաղուց սինքրոնացվում է  Play Market–ում առկա ծրագրերի և հավելվածների հետ։

Նույնանման հնարավորություններ բոլոր գաջեթներում

Ինչքան էլ տարօրինակ հնչի բայց  iPhone, Mac, Apple Watch և HomePod գաջեթներում գործում են տարբեր ձայնային օգնականներ։ Նրանք գիտեն տարբեր լեզուներ և տարբեր հմտություններ ունեն։ Եվ եթե համակարգչային կամ մոբայլ տարբերակում  Siri–ի տարբերությունը մեծ չէ, ապա խելացի ժամացույցի և հեռուստացույցի դեպքում պատկերը հակառակն է։

Apple–ը վաղուց պետք է աշխատի այդ ուղղությամբ, որպեսզի բոլոր հարթակներում մեկ օրգանի նման աշխատի իր ձայնային օգնականը։

Google Assistant–ում այսպիսի հնարավորություն վաղուց կա և տարբեր հարթակներում, կարող է օգտատերը վստահ լինել, որ կստանա հնարավորությունների ամբողջական փաթեթ։

Կոնտեքստային ինտերֆեյս

Android սարքավորումներում վաղուց կա  Google Now on Tap հնարավորությունը, որը օգտատիրոջ դրսևորած վարքի համաձայն, հավաքագրում է տվյալ օգտատիրոջ նախասիրություններին համապատասխան տեղեկատվություն և հղումներ։ Օրինակ` եթե երաժշտադարանում բացվել է հայտնի ռոք խմբի ալբոմը, ապա

Google–ում առկա արհեստական բանականությունը ցույց կտա ոչ միայն այդ խմբի մասին տեղեկատվության հղումը Վիքիպեդիայում, այլ նաև հղում դեպի նրանց YouTube–ի պաշտոնական ալիք։

Հաշվի առնելով այն,որ  Siri–ի ինտերֆեյսը օգտակար չէ` բավական հաջող լուծում կլիներ, եթե այդտեղ տեղեկայվեր հղումներ դեպի տարբեր ռեսուրսներ։

Իհարկե,  Google Assistant –ում նման հնարավորությունները շատ են, ի տարբերություն` Siri–ի, բայց այդ հնարավորությունները բավական շատ անձնական տեղեկատվություն են հավաքագրում, որը Apple–ի որդեգրած քաղաքականության մեջ, բնականաբար, տեղ չունի։