Թաիլանդում օրինականացրել են կրիպտոարժույթի հոսքերը

Թաիլանդում օրինականացրել են կրիպտոարժույթի հոսքերը

Թաիլանդի իշխանությունները օրինականացրել են կրիպտոարժույթով գործարքները։ Այս մասին հայտնում է The Bangkok Post–ը։

90 օրվա ընթացքում բոլոր անձիք, որոնք կրիպտոարժույթով գործողություններ են կատարել, պետք է գրանցվեն անվտանգության հատուկ հանձնաժողովում։ Օրենքի խախտման համար նախատեսված է շուրջ 15 հազար դոլար  տուգանք կամ մինչեւ 2 տարվա ազատազրկում։

Թաիլանդի իշխանությունները պարզաբանել են, որ օրենքի ընդունումը ուղղված է կրիպտոարժույթի համակողմանի կարգավորման ապահովումը, ինչպես նաև կանխել փողերի լվացումն ու հարկերի վճարումից  խուսափելը։