Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գրանցել է Telegram-ի բողոքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գրանցել է Telegram-ի բողոքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գրանցել է  ՌԴ–ի` Telegram–ի տուգանքի վերաբերյալ բողոքը։  Նա նշել է, որ ՄԻԵԴ-ն իրազեկված էր դատարանի որոշման մասին, որով թույլ էր տրվել Telegram-ի արգելափակումը:

Ասոցիացիայի ղեկավար Պավել Չիկովը իր տելեգրամ ալիքում գրել է, թե բողոքի գրանցումը նշանակում է, որ ՄԻԵԴ-ը «սկզբունքորեն պատրաստ է գործը քննել»: Քանի որ Ստրասբուրգում հենց գրանցման փուլում է բողոքների մեծ մասը մերժվում:

Հիշեցնենք, որ ապրիլի կեսին Մոսկվայի Տագանսկի դատարանը բավարարել էր Ռուսաստանի տարածքում Telegram մեսենջերի արգելափակման մասին «Ռոսկոմնադզոր»-ի հայցը։ Սա կապված է մեսենջերի կողմից ծածկագրման բանալիները Անվտանգության դաշնային ծառայությանը չտրամադրելու  հետ։ Մեսինջերի աշխատանքը կասեցնելիս «Ռոսկոմնադզոր»-ը արգելափակել է մոտ 20 մլն IP հասցե, այդ թվում՝ Google-ին ւ Amazon-ին պատկանողները: Դրա պատճառով ռուսական շատ կայքեր ու ծառայություններ աշխատանքի խափանումներ են ունեցել:

Թեգեր: russia, Telegram