Windows 10-ը այլևս հնավարություն չի տալիս ծրագրային թարմացում կատարել համակարգիչն անջատած վիճակում

Windows 10 April 2018 Update-ում նոր խոտան է հայտնաբերվել՝ համակարգը բոլոր ներբեռնումները կատարելու համար թույլ չի տալիս համակարգիչը անջատել:

Reddit կայքի ֆորումում օգտատերերը հայնտանեբերել են այս խոտանը Windows 10-ի ապրիլյան թարմացման ժամանակ: Երբ օպերացիոն համակարգը ներբեռնում  է բոլոր թարմացումները, այն պետք է ինչքան հնավոր է  շուտ դրանք տեղադրի համակարգչում:

ՒԸստ երևույթին, Microsoft-ն անջատել է այն գործառույթը, որը թույլ է տալիս համակարգիչն  անջատած վիճակում ներբեռնել թարմացումները: Օգտատերերից շատերը մտածում են, որ սա ոչ թե նորույթ է, այլ օպերացիոն համակարգի խոտան, քանի որ Windows 10-ում  նման սահմանափակում երբեք չի եղել: Չնայած համակարգիչը չի կարելի անջատել կամ վերաթողակել, սակայն այն կարելի է քնած ռեժիմում թողարկել: