Դոնալդ Թրափը խոստացել է փրկել չինական ZTE–ն

Դոնալդ Թրափը խոստացել է փրկել չինական  ZTE–ն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է օգնել չինական   ZTE ընկերությանը բնականոն աշխատանքը վերականգնելու հարցում։ Անցյալ շաբաթ ընկերությունը հայտարարել էր, որ դադարեցնում է իր գործունեությունը ԱՄՆ–ի տարածքում։ Պատճառը ԱՄՆ էլեկտրոնային հարթակների համար սահմանած պատժամիջոցներն էին։

Իր  Twitter–ում Թրամփը գրել է, որ կաշխատի համապատասխան մարմինների հետ, որպեսզի  նրանք թույլ տան   ZTE–ին վերադառնալ բիզնես։  Թրամփի խոսքով նա հանձնարարել է Առևտրի նախարարությանը զբաղվել նոր օրենքներ նախագծելու հարցով։

Հիշեցնենք, որ ապրլին ԱՄՆ–ի Առևտրի նախարարությունը 7 տարի ժամկետով  արգելել էր ZTE ընկերությանը գործունեություն ծավալել Նահանգների տարածքում այն բանից հետո, երբ ընկերությունը հրաժարվել էր իր արտադրանքում օգտագործել բացառապես ԱՄՆ արտադրության չիպեր։ Ընկերությունն անգամ հունվարին բավական մեծ տուգանք  է վճարել, երբ ԱՄՆ–ն պարզել է, որ այն իր արտադրանքը մատակարարում  է Իրան և Հյուսիսային Կորեա։

Մյուս չինական ընկերությունը` Huawei–ը,  նույնպես ԱՄՆ կառավարության թիրախում է։ Լուրեր են պտվվում, որ հաջորդ կոպիտ պատժամիջոցները այս ընկերության համար են։ Ապրիլ ամսից Նահանգների կառավարությունը հետաքննություն է անցկացնում պարզելու համար արդյոք խախտել է ընկերությունը Իրանի դեմ ԱՄՆ–ի սահմանած արգելքները, թե` ոչ։

Թեգեր: Donald Tramp, Huawei, USA, ZTE