Վերջին եռամսյակում Apple-ն ավելի մեծ շահույթ է ունեցել, քան Amazon-ն ամբողջ գործունեության ընթացքում

Վերջին եռամսյակում Apple-ն ավելի մեծ շահույթ է ունեցել, քան  Amazon-ն ամբողջ գործունեության ընթացքում

Երբ հերթը հասնում է  Apple և Amazon ընկերությունների միջև ֆինանասական հնարավորությունների համեմատականներ անցկացնելուն, կարելի  է մտածել, որ նրանց շահույթը մոտավորապես նույնն է:

Ինչպես հայտնում է Cult of Mac-ը, այս միտքը հեռու է իրականությունից: Վերջին երեք ամսում  Apple-ը աշխատել է այքան գումար, որքան Amazon-ը չի աշխատել իր գործունեության ամբողջ ընթացքում: Մի պահ մոռանալով այն, թե ինչ արժեք ունի  Amazon ընկերությունը` պարզ է դառնում, որ   Apple-ը շուկայում միանձնյա առաջատար է: Վերջին հաշվետվության համաձայն, անցյալ եռամսյակում ընկերությունը վաստակել է 13,8  միլիարդ դոլար ամբողջ աշխարհում վաճառքներից:

Իսկ, ահա,  Amazon-ի շահույթը  ընդամենը  9,6 միլիարոդ դոլար է եղել: Եվ սա այն դեպքում, երբ հաշվի են առել ընկերության գործունեության սկիզբը: Իսկ այն հիմնադրվել է 1994 թվականին: Անցյալ տարի  Apple-ը աշխատել է 48,35 միլիարդ դոլար: Բայց պետք չէ  Amazon-ին թույլ ընկերություն համարել՝ հարցը միայն շահույթի մեջ չէ:

Պետք է նաև հաշվի առնել, որ անցյալ տարի ընկերությունը կարողացավ  Apple-ի կապիտալիզացիան իջեցնել մինչև 50 միլիարդ դոլարի:  Իսկ  Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը համարվում է աշխարհի ամենահարուստ գործարարը: Նրա կապիտալը գնահատվում է 112 միլիարդ դոլար:

Թեգեր: Amazon, Apple