ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Memory: Your Memo
Գինը՝ 0.99$ – անվճար
Memory–ն գունավոր վիրտուալ նոթատետր է։ Նոթը մուտքագրելուց հետո ընտրեք գույնը և հիշեք, թե որ գույնի ներքո ինչ նոթ եք անցկացրել։ Հավելվածում կարող եք նաև գույները դնել ըստ նոթերի թեմայի և այն հետագայում ավտոմատ կերպով կգունավորի այդ թեմայով նոթը համապատասխան գույնով։
Train Conductor
Գինը՝ 2.99$ – անվճար
Խաղն առաջարկում է գնացքի ղեկը վերցնել ձեռքն ու յուրացնել գնացքի վարորդի հմտությունները։ Այստեղ կարելի է նաև կանգառ անել, բայց ոչ երկար ժամանակով` մյուս գնացքները ևս ճանապարհին են։
PirTie
Գինը՝ 0.99$ – անվճար
Հավելվածը նրանց համար է նախատեսված, ովքեր սիրում են փորձարարություններ անել գույների հետ։ Ձեռքի մեկ հպումով կարող եք փոփոխել գույները կամ մեծացնել դրանց ընդգրկվածության տարածքը։
Backgammon Premium
Գինը՝ 1.99$ – անվճար
Խաղը նարդու սիրահարների համար է։ Փորձեք ձեր հմտությունները վիրտուալ հարթակում։ Այստեղ կարող եք ընտրել ձեզ հակառակորդ