iPhone-ը Լաս Վեգասում հրդեհի պատճառ է դարձել

Samsung-ը միակ ընկերությունը չէ, որը կյանքի համար վտանգավոր գաջեթներ է արտադրում: Apple-ի արտադրանքը նույնպես կյանքի համար կարող է վտանգավոր լինել: Եվ Լաս Վեգասում տեղի ունեցած հրդեհը հենց այս ամենի վկայությունն է:

Համացանցում տեսանյութ է տարածվել , որտեղ ցուցադրված է    iPhone 6S-ի բռնկումը: Հրդեհը տեղի է ունեցել տեխսպասարկման կենտրոններից մեկում: Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է սմարթֆոնը պատահաբար բռնկվում: Նաև հստակ երևում է, որ վնասված գաջեթը արտաքին միջամտության չի ենթարկվել:  Եվ սա հաշվի առնելով՝ ստեղծվում է բավական վախենալու իրավիճակ:

Սա առաջին դեպքը չէ, երբ iPhone-ը պատահաբար այրվում է: Երբեմն գաջեթները վառվել են լիցքավորման պատճառով:  Սա գրեթե նույն խնդիրն է, որը առկա է հարավկորեական շատ սմարթֆոններում։