Apple-ը նոր iPhone SE-ն կներկայացնի սեպտեմբերին

Apple ընկերությունը երկրորդ սերնդի նոր  iPhone SE-ն կներկայացնի այս տարվա սեպտեմբերին: Հաստատված է, որ սմարթֆոնի չափը և արտաքին դիզայնը նույնը կմնան,  բացառությամբ, բայց մի տարբերությամբ`  երկրորդ սերնդի սմարթֆոնի  էկրանը առանց շրջանակ կլինի։

Տեխնիկական բնութագիրն ամբողջությամբ հրապարակված չէ, սակայն նոր սարքի մասին որոշակի տեղեկություն է արտահոսել համացանց: Սմարթֆոնը կուեննա TrueDepth տեխնոլոգիա և դեմքի ճանաչման՝ Face ID գործառույթ: iPhone SE-ն կարելի է լիցքավորել նաև անլար լիցքավորման տարբերակով: Սարքի կորպուսի հետևի հատվածը ամբողջությամբ ապակուց կլինի։