Apple Music-ից արդեն օգտվում է 50 միլիոն մարդ

Apple –ի ղեկավար Թիմ Քուկը հայտնել է, որ Apple Music  ծառայության բաժանորդներն ավելացել են և օգտատերերի ընհանդուր  թիմը հասել է 50 միլիոնի: Այս թիվը ներառում է նաև վճարովի բաժանորդագրություններից օգտվողներին: Թարմ լուրերով Թիմ Քուկը կիսվել է Bloomberg Television-ի հետ:  Apple Music-ը զարգանում է մեծ արագությամբ: Դեռ մարտ ամսին այստեղ օգտատերերի թիվը 38 միլիոն էր, ապրիլին՝ 40:

Apple Music-ը մեծությամբ երկրորդ երաժշտական սթրիմինգային ծառայությունն է  Spotify-ից հետո: Վերջինս ունի մոտ 170 միլիոն բաժանորդ, որից 75 միլիոնը վճարովի է:

Apple Music-ի զարգացումը դրական է ազդել ընկերության շահութաբերության վրա: 2018-ի երկրորդ եռամսյակում Apple-ի շահույթը աճել է  մինչև 9,1 միլիարդ դոլար: