Tesla-ի հիմնադիր Էլոն Մասկը Tesla-ի էլեկտրական մեքենայի մասնակցությամբ վերջին վթարից հետո հանդես է եկել հայտարարությամբ և ասել, որ դեռ շարունակում է կողմ մնալ նման մեքենաներին։
Twitter-ի իր էջում Մասկը դժգոհել է, որ անարդար է, երբ ուշադրության մեծ բաժին է հատկացվում ինքնավար մեքենաների թերություններին, այլ ոչ թե ճանապարհներն ավելի անվտանգ դարձնելու նրանց ներուժին:
«Դա պարզապես շփոթություն է, երբ Tesla-ի մասնակցությամբ վթարը լուրերի թոփում է հայտնվել, մինչդեռ (մոտավորապես) երբ 40,000 ամերիկացիներ մահանում են ճանապարհների վրա, դա գրեթե չի չի լուսաբանվում»,-գրել է նա:
Tesla մակնիշի ավտոմեքենայի վերջին վթարը տեղի է ունեցել մայիսի 11-ին: Ավտոմեքենան այդ պահին ավտոպիլոտ ռեժիմում էր: Իսկ կին վարորդը կենտրոնացած էր հեռախոսի վրա: Արդյունքում մեքենան բախվել է հրշեջ մեքենային: