Արհեստական բանականությունը օգնել է Facebook-ին ջնջել ավելի քան 2 միլիոն ահաբեկչական նամակ

Facebook-ի հաշվետվության համաձայն, 2018-ի առաջին եռամսյակում արհեստական բանականության Qaeda և ISIS ալգորիթմները,  օգնել են գտնել ու ջնջել ավելի շատ ահաբեկչական նամակներ, քան` 2017-ի վերջին:

Ոչ ցանկալի նամակների շարքում միայն ահաբեկչական բովանդակություն ունեցողները չեն: Ցանկը մեծ է:  Ջջված նամակներից միայն  1.9 միլիոնն էր այդպիսին: Սոցցանցի պատասխանատուները վստահեցնում են, որ իրենց գործիքները օգնել են գտնել ու ջնջել այդ նամակների 99 տոկոսը մինչ այն պահը, երբ օգտատարերերը կհասցնեին բողոքարկել դրանք: Անցյալում Facebook –ին հաջողվում էր գտնել նմանատիպ նամակների միայն 97 տոկսոսը:

Բռնություն քարոզող գրառումները 0,22 —0,27% դեպքում հեռացվում են սոցցանցից մինչ օգտատերերի բողոքարկելը:

Բայց, հայտնաբերելով պոռնոգրաֆիական կոնտենտ ալգորիթմը իրենց դրսևորում է ոչ լավագույն կողմից: Facebook –ը ստիպված է եղել ջնջել այդպիսի 21 միլիոն նամակ այն բանից հետո, երբ օգտատերերի 0,06 — 0,08%-ը բողոքել են: Սա բարձր ցուցանիշ է:

Facebook-ում նշել են, որ կշարունակեն պայքարել ոչ ցանկալի կոնտենտի դեմ և կբարելավեն այդ գործի համար նախատեսված գործիքները: