Google-ի աշխատակիցները հեռանում են

Google ընկերության 10-յակ աշխատակիցներ, որոշել են դուրս գալ ընկերության կազմից այն բանի համար, որ տեխնոհսկան  համագործակցություն է սկսել Պենտագոնի հետ՝   Project Maven նախագծի շրջանակում:

Project Maven Google-ի շրջանակում ընկերությունը արհեստական բանականության ալգորիթմներ է մշակում ամերիկացի զինծառայողների համար, որը կարող է վերլուծել անօդաչուներից ստացված տեսանյութերը և ավտոմատ կերպով տարանջատել մարդկանց ու անկենդան առարկաները:

Google-ը լքած աշխատակիցները պնդում են, որ այս համագործակցությունը անհեթեթություն է և տեսանյութի ոչ ճիշտ վերլուծությունը կարող է մահացու լինել և այսպիսի գործունեությամբ պետք է զբաղվեն մարդիկ, ոչ թե ալգորիթմները:

Բացի այդ նրանք կարծում են, որ Google-ն առհասարակ չպետք է ռազմական նախագծերի վրա աշխատի: Սա Google-ում առաջին դեպքն է, երբ աշխատակիցների զգալի մասը լքում է ընկերությունը: