Apple-ն ավելացրել է իր ինքնավար մեքենաների թիվը

Apple-ն ավելացրել է իր ինքնավար մեքենաների թիվը

Apple-ը գրանցված ինքնավար տրանսպորտային միջոցների քանակն ավելացրել է 55 միավորով։Նման արդյունք գրանցելուց հետո Apple-ի ավտոպարկը Քալիֆորնիայում իր մեծությամբ երկրորդն է դարձել: Առաջին տեղը զբաղեցնում է GM Cruise-ը: Այն ունի գրանվցած 104 ինքնակառավարվող մեքենա։

Քալիֆորնիայի Ավտոտրանսպորտի վարչության տվյալներով, ներկայումս պետությունում գրանցված ինքնակառավարվող մեքենաների թիվը 409 միավոր է: Ընդհանուր 53 ընկերություն ունի նմանատիպ լիցենզիաներ: Բացի GM-ից և Apple-ից, խոշոր ավտոպարկ  ունի  նաև Waymo-ն` 51 անօդաչու տրանսպորտային միջոց, Tesla-ն 39 ավտոմեքենա, Drive.Ai-ն`14 մեքենա, Zoox Inc-ը` 12 տրանսպորտային միջոց և այլն։