Նոր վիրուս Chrome և Firefox բրաուզերներում. վտանգված են վճարային քարտերը

Proofpoint ընկերության փորձագետները հայտնաբերել են Vega Stealer նոր վիրուսը, որը կարող է գողանալ Mozilla Firefox և Google Chrome օգտատերերի  տվյալները: Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում:

Մասնագետները կարծում են, որ վիրուսի միջոցով հաքերները կարող են գրեթե ցանկացած տեղեկատվություն ստանալ օգտագործողի մասին՝ սոցիալական ցանցերի էջերից՝ մինչև կրեդիտային քարտի տվյալները: Խելացի ծրագիրը կարող է  բրաուզերներում  բացված ֆայլերի սքրինշոթեր անել և ուղարկել դրանք համապատասխան սերվերներ։

Vega Stealer-ը տարածվում է ենթադրյալ զոհերին էլեկտրոնային նամակներ ուղարկելու միջոցով: Նրանք պարունակում են ընդլայնման brief.doc ֆայլը: Ներբեռնելով Ֆայլը՝ օգտագործողն ավտոմատ կերպով տեղադրում է վիրուսը համակարգչի մեջ: