Google-ը փակում է Drive ամպային տիրույթը

Google-ը փակում է օգտատերերի տվյալների Drive ամպային պահոցը։ Ծառայությունը կփոխարինվի այլընտրանքային Google One անվանումով թարմացված տարեբարակով։

Օգտատերերին կսկսեն աստիճանաբար «տեղափոխել» նոր տարածք: Ամպում տվյալների պահպանման սակագինը կնվազեն, գրում է TechCrunch- ը:

Նոր ծառայությունում ամսական 1.99 դոլարով հնարավոր կլինի 100 գիագբայթ տարածք ունենալ, իսկ 200 գիգաբայթը կարժենա 2.99 դոլար:

Առավելություններից մեկը կլինի աջակցության ծառայության իրական աշխատակիցների հետ շփումը, որոնք հասանելի կլինեն 24 ժամյա ռեժիմով  բոլոր սակագնային պլանների օգտատերերին:

Անվճար տարածքը՝ 15 գիգաբայթը, կպահպանվի, կլինեն նաև տարբեր զեղչեր: Ի դեպ` մեկ պահոցից մյուսին անցնելու դեպքում տվյալները, պահված տեղեկատվությունն ու ֆայլերը չեն կորի։