Speedtest–ը և Ookla–ն ամենահայտնի ռեսուրներն են, որոնք չափում են ինտերնետ հասանելիության արագությունը։ Կապի արագությունը հնարավոր է իմանալ բրաուզերում, Android, iOS, Windows և macOS համակարգերի հատուկ հավելվածներում։ Ընկերության աշխատակիցները փարձարկել են ժամանակակից սմարթֆոններն ու պարզել, թե որոնք են ամենաարագ գաջեթները։
Հաղթողի դափինին բաժին է հասել Galaxy S9 և Galaxy S9+ զույգին։ Ընկերության տվյալների համաձայն, ինտերնետ ներբեռնում այստեղ 42 տոկոսով առաջ է անցնում իր մրցակիցներից։
«Գալաքսին» համեմատել են նաև Apple–ի iPhone X–ի , Google Pixel 2 և Galaxy S7–ի հետ։ Պարզվում է S9 շարքի սմարթֆոններն արագ են համապատասխանաբար 37%, 17% և 38% –ով։ Գաջեթների արագ աշխատանքի գլխավոր «մեղավորը» CAT 18 LTE մոդեմն է, որն ապահովում է մինչև 1,2 բգ/վ արագություն։ Ookla ընկերության ներկայացուցիչների կարծիքով Galaxy S9–ը շարքը լավագույն ընտրությունը կլինի այն օգտատերերի համար, ովքեր նյարդայնանում են սմարթֆոնի դանդաղ աշխատանքից։