Twitter–ը հավելվածներ ստեղծողների համար նոր սակագնային պլան է մշակել

Հնարավոր է`  Tweetbot և Twitterrific հավելվածների երկրպագուները մոռանան իրենց սիրելի հավելվածների մասին, քանի որ  հեղինակների ֆինանսական միջոցները չեն բավականացնում դրանց աշխատանքը շարունակելու համար։ Պատճառը Twitter–ի նորարարությունն է։

«Այսօր մենք մեծ ուրախությամբ ներկայացնում ենք հավելվածների հեղինակների համար նախատեսված նոր սակագնային պլանները։ Բազային գործառույթներին հասանելիություն այսուհետ նրանք կարող են ունենալ անվճար պայմաններով։ Անհրաժեշտության դեպքում  կարող են բաժանորդագրվել հավելյալ գործառույթների համար»– ասվել է միկրոբլոգի պաշտոնական հաղորդագրության մեջ։

Նոր գործիքակազմի մեջ մտնում են վերլուծական տվյալների հավաքագրումը և կոորպորատիվ հաճախորդների սպասարկումը։ Թվիթների հեռարձակման գործառույթը հասանելի չի լինի, քանի որ այն բավական  քիչ է կիրառվում։ Մի շարք գործառույթներից օգտվելու համար հավելվածներ մշակողները ստիպված կլինեն մեծ գումարներ վճարել։

«Հրապարակված սակագնային պլանների համաձայն, բոլոր գործիքներն ունենալու համար պետք է վճարել 250 օգտատիրոջ համար ամսեկան 2899 դոլար։ Ինձ թվում է ` հարկ չկա նշել, որ մեր սպառողների շրջանակն ավելի լայն է։ Հնարավոր է` կոորպորատիվ փաթեթներ մշակվեն, որոնք համեմատաբար հասանելի կլինեն գնային առումով»,– նման կարծիք է հայտնել Twitterrific–ի հեղինակներից մեկը։

Անգամ, եթե հեղինակները բաժանորդագրվեն, նրանք պետք է  ամսական բավական գումար վճարեն, որպեսզի պարզապես մուտք գործեն միկրոբլոգ։  Իսկ նրանցից շատերը պատրաստ չեն այդքան գումար վճարել։ Սա նշանակում է մեկ բան` եթե սոցցանցը չփոխի իր քաղաքականությունը, ապա շուտով կկորցն իր հաճախորդներին։