YouTube-ը նորություն ունի իր բջջային հավելվածի համար

YouTube-ը փորձարկում է նոր գործառույթ իր բջջային հավելվածի համար, հաղորդում է Ferra-ն:

Նոր գործառույթը առայժմ հասանելի է միայն Android օպերացիոն համակարգի համար: Գործառույթը Google Chrome բրաուզերում արդեն 10 տարի աշխատող «ինկոգնիտո» ռեժիմն է: Այն թույլ կտա օգտատերերին ոչ միայն առանց որևէ խնդրի նայել ցանկացած տեսանյութ, այլև չփչացնել սեփական էջի վարկանիշը: