Դիզայներները պատմել են, թե ի՞նչ տեսք կունենան նոր iPhone–ները (տեսանյութ)

DBS Designing ընկերության դիզայներները ցուցադրել են, թե ինչ տեսք կունենան ապագայի    iPhone-ները: Եթե այս տեղեկությունները ճիշտ են, ապա սմարթֆոններում առանձնակի փոփոխություններ տեղի չեն ունենա: Գլխավոր առանձնահատկությունը եռակի տեսախցիկն է լինելու: Լուրերի համաձայն 2018-ին  iPhone-ի հիմնական տեսախցիկը կունենա հավելյալ մոդուլ:  Այն թույլ կտա 5-ակի  անգամ խոշորացնել լուսանկարվոող օբյեկտը: Ըստ տվյալների տեսակցիկը պետք է ներդրված լինի կորպուսի մեջ:

Իհարկե, սմարթֆոնը չէր կարող լինել առանց  Face ID տեխնոլոգիայի: Չնայած լուրեր են պտտվում, որ խնձորային բրենդը շուտով կհրաժարվի տեխնոլոգիայից և օգտատերերին կառաջարկի դրա այլընտրանքային տարբերակը:

Դիզայներները ենթարդում են, որ  Apple-ն այս տարի կներակայցնի 5 գունային լուծումով  iPhone՝ արծաթագույն, մոխրագույն, կարմիր, ոսկեգույն ևս: Հիշեցնենո, որ դեռևս վերջին նորույթը՝  iPhone X-ը ներկայացված է երկու օրինակով՝ սև և սպիտակ: Ընկերությունը որոշել էր ստեղծել նաև գաջեթի ոսկեգույն տարբերակը, բայց ոչ բոլոր փոփոխություններն էին համաձայնեցված: