Facebook–ում արդեն կարելի է story ավելացնել նաև համակարգչով

Facebook սոցիալական ցանցի դեսքթոփ տարբերակում արդեն հասանելի է Story գործառույթը։

Այն ավելացնելու համար պետք է ուղղակի մուտք գործել հաշիվ։ Աջ վերին անկյունում, որտեղ ցուցադրվում են օգտատերերի «պատմությունները» կգտնեք + նշանը։

Այն սեղմելուց հետո սոցցանցը ցուցադրում է պատուհան, որտեղ կարող եք կիսվել ձեր մտքերով կամ նկար ու տեսանյութ ներբեռնել։ Ամեն ինչ այնպես է, ինչպես սոցցանցում գրառում ստեղծելիս։ Այնուհետև Facebook–ն առաջարկում է ձեր մտքով, տեսանյութով կա՛մ լրահոսում, կա՛մ story բաժնում։ Գործառույթը նոր է ներդրվել և հնարավոր է` այն ոչ բոլոր օգտատերերին է հասանելի։

Սյուզան Թոսունյան