Instagram–ում կրկին նորություններ կան

Instagram–ում կրկին նորություններ կան, սոցցանցը պատրաստվում է հերթական անգամ ուրախացնել իր օգտատերերին։

Ferra-ի փոխանցմամբ, ցանցը այսուհետ օգտատերերին թույլ կտա կիսվել մեկ այլ օգտատիրոջ հրապարակումով առանց ավելորդ ջանքերի հենց`  Story-ում: Առաջին հերթին սա գովազդատուների ու գովազդային արշավներով զբաղվող ընկերությունների համար է, քանի որ նորությը թույլ կտա ավելի հեշտ գովազդել ապրանքը: Բացի այդ Facebook–ը, որը Instagram–ի սեփականատերն է, որոշել է այդպես առաջ տանել իր Story գործառույթը։

Երբ օգտատերը կիսվի հրապարակմամբ, Story-ում կհայտնվի մյուս օգտատիրոջ օգտանունը և հղում կդրվի, որը թույլ կտա դիտել օրիգինալ հրապարակումը:

Հրապարակումով կիսվելիս`օգտատերը կարող է ձևափոխել այն: Գործառույթը հասանելի է միայն բոլորին հասանելի հրապարակումների դեպքում: Եթե չեք ցանկանում, որ ձեր հրապարակումը հայտնվի մեկ այլ օգտատիրոջ «պատմություններում», ապա կարող եք կարգավորումներից անջատել այն։  Նոր գործառույթը այսօր կթողարկվի Android-ում, իսկ iOS օպերացիոն համակարգի օգտատերերը ստիպված են սպասել միչև հաջորդ շաբաթ: