Samsung–ը կրկին տեսահոլովակի միջոցով ծաղրել է Apple–ին (տեսանյութ)

Samsung–ը կրկին տեսահոլովակի միջոցով ծաղրել է Apple–ին (տեսանյութ)

Apple ընկերության աշխատակիցները հայատարարել էին, որ iPhone-ի մի շարք մոդելներում մարտկոցի աշխատունակությունը խնայելու համար, ընկերությունը դիտավորյալ դանդաղեցնում է գաջեթների աշխատանքը։

Բնականաբար, այս հայտարարությունը չէր կարող վրիպել հարավկորեական տեխնոհսկայի`   Samsung–ի, աչքից։ Ընկերությունը  հոլովակ է նկարել, որի հերոսուհու iPhone 6-ը, բավական  պատասխանատու իրավիճակներում, սկսում է դանադաղ աշխատել։ Սմարթֆոնը  «ռեսթարթ» անելուց հետո, հոլովակի հերոսուհին  որոշում է  գնել Samsung ընկերության արտադրանքը: