Apple ընկերության աշխատակիցները հայատարարել էին, որ iPhone-ի մի շարք մոդելներում մարտկոցի աշխատունակությունը խնայելու համար, ընկերությունը դիտավորյալ դանդաղեցնում է գաջեթների աշխատանքը։
Բնականաբար, այս հայտարարությունը չէր կարող վրիպել հարավկորեական տեխնոհսկայի` Samsung–ի, աչքից։ Ընկերությունը հոլովակ է նկարել, որի հերոսուհու iPhone 6-ը, բավական պատասխանատու իրավիճակներում, սկսում է դանադաղ աշխատել։ Սմարթֆոնը «ռեսթարթ» անելուց հետո, հոլովակի հերոսուհին որոշում է գնել Samsung ընկերության արտադրանքը:
https://www.youtube.com/watch?v=3qhW1sDPHYI&feature=youtu.be