Արհեստական բանականությունը երաժշտական հիթեր դեռևս չի կարողանում ստեղծել

Արհեստական բանականությունը երաժշտական հիթեր դեռևս չի կարողանում ստեղծել

Իրվայնում Քալիֆորնիայի համալսարանի մաթեմատիկոսները RandomForest արհեստական ինտելեկտն են հեղինակել, որը վերլուծել է վերջին 30 տարիների՝ 1985-2015 թվականների 500 հազար երգեր։ Ուսումնասիրության հիմնական նպատակը՝ արհեստական ինտելեկտին սովորեցնել երաժշտական հիթեր գրել, չի հաջողվել իրականացնել։

Չնայած դրան, նեյրոցանցը կանխատեսել է, թե որ երգը հիթ կդառնա։ Գիտնականները համախմբել են այն գծերը, որոնք միավորում են տարբեր հայտնի երգերին։ RandomForest-ը միայն հնչողությամբ 74%  ճշգրտությամբ որոշել է երգի հանրաճանաչությունը։