Telegram–ը ռազմական տեխնոլոգիաներ է կիրառում արգելափակումը շրջանցելու համար

Telegram–ը ռազմական տեխնոլոգիաներ է կիրառում արգելափակումը շրջանցելու համար

Ռուսաստանում արգելափակումը շրջանցելու համար Telegram մեսենջերը կարող է օգտագործել Պաշտպանության նախարարության գիտնականների մշակած լուծումները, որոնք ունեն  շուրջ 10 տարվա պատմություն։

Խոսքը IP–հասցեների ավտոմատ փոփոխման մասին է։ ՌԴ ՊՆ կապի ռազամական ակադեմիայի մասնագետները ունեն այդպիսի երեք արտոնագիր, որը ստացել են  2007-2009 թվականներին։

ՊՆ արտոնագիրը նկարագրում է «փաթեթ փաթեթի մեջ» գաղափարի իրականացման տարատեսակ միջոցներ, հայտնել է «Կապի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի» գլխավոր տնօրեն Անդրեյ Գրյազևը։ Լուրեր են շրջանառվում, որ այս տեխնոլոգիան է օգտագործում Telegram–ը։ Սակայն ընկերության ներկայացուցիչները հերքում են այս լուրերը։

 

Թեգեր: Messanger, Telegram