Բնակարաններ ամրագրելու Airbnb համակարգում նոր վիրուս կա

Eset Nod32 հակավիրուսային ընկերությունը օգտատերերին զգուշացրել է նոր վիրուսի մասին։ Նոր թրոյանը  բնակարանների ամրագրման Airbnb հավելվածում է գործում։ Մասնագետները այն որակել են որպես` խարդախության նոր տեսակ։

Կիբերզոհը նամակ է ստանում հավելվածի գաղտնիության քաղաքականության թարմացման մասին: Ծառայությունը հետագայում օգտագործելու համար օգտատիրոջն առաջարկում են  ընդունել նոր պայմանները՝ նշելով հղումը, որով պետք է դա արվի:

Հղումը օգտվողին տանում է կեղծ էջ, որը հաղորդում է անձնական տվյալների թարմացման անհրաժեշտության մասին: Ի թիվս այլ պահանջների՝ նրան խնդրում են բանկային քարտի տվյալները մուտքագրել:

Ընկերությունն առաջարկում է անտեսել նման կասկածելի առաջարկները: