Ինչպիսի՞ն կլինի HTC U12+–ը

Ինչպիսի՞ն կլինի HTC U12+–ը

HTC U12+  սմարթֆոնի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 23–ին, բայց համացանցում արդեն հայտնվել է արտաքին տեսքի և տեխնիկական բնութագրի մասին որոշակի տեղեկատվություն։

Սմարթֆոնը կստանա 6 դյույմ անկյունագծով  Super LCD 3 էկրան`   Quad HD+ թույտվությամբ։  էկրանի չափերը համապատասխանում են թրենդներին` 18։9։  Որպես պրոցեսոր այստեղ օգտագործել են Qualcomm Snapdragon 845 մոդելը։ Օպերատիվ հիշողությունը 6գբ է, իսկ ներկառուցվածը` 64 կամ 128 գբ։

HTC U12+ կունենա 4 տեսախցիկ։ Դիմային երկու տեսախցիկը կունենան 8+8 մգպ հզորություն, իսկ հիմնական երկուսը` 16+12 մգպ։ Սմարթոնն ունի երկու SIM քարտի հնավորություն և մինչև 1 տբայթ MicroSD կրիչ տեղադրելու թույտվություն։

 

Թեգեր: HTC, HTC u12, smarpthone