Դուբայում հսկայական iPod–շենք են ստեղծել

Դուբայում հսկայական  iPod–շենք  են ստեղծել

Business Insider–ի փոխանցմամբ, մինչև 2018 թվականի ավարտը Դուբայի  Business Bay թաղամասում  կավարտվի 24 հարկանի շենքի կառուցման աշխատանքները։ Շինությունն արտաքինից նման է  հսկայական iPod–ի։

Շինարարական աշխատանքները սկսել են դեռևս 2006 թվականին, իսկ շինության ճարտարապետը Ջեյմս Լոուսն է, որը չի թաքցնում` «ներշնչման աղբյուրը հենց Apple–ի արտադրանքն է եղել»։

Նախատեսված է եղել շինարարարական աշխատանքներն ավարտել 2010 թվականին, բայց պատվիրատուների` նորարարական տեխնոլոգիաներ ներդնելու գաղափարը, թույլ չի տվել այն ավարտին հասցնել ժամանակին։

Շինությունն անգամ անուն ունի` The Pad։ Անվան հարցում էլ տարակուսանք ևս եղել է` սկզբում մտածված է եղել այն  The iPad Tower անվանել։ Շենքում տեղակայված է 231 բնականարան` պանորամային լուսամուտներով։

Բոլոր բնակարաններում կան խելացի տեխնոլոգիաներ։ Օրինակ` ինտերակտիվ պատ, որը թույլ է տալիս վիրտուալ իրականության հետ համագործակցել։ Կան նաև բազմաթիվ սենսորներ։ Շենքի ճարտարապետը նշում է, որ բնակարանի ամբողջ տեխնիկան սինքրոնացվում  է iOS օպերացիոն համակարգի հետ։

 

Թեգեր: Apple, dubai, iPod