Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 19)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

RunCadence Mobile 

Գինը՝ 2.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է նրանց համար, ովքեր ակտիվ կյանք են վարում և սիրում են մարզվել։ Պետք է կարգավորումներում ուղղակի մուտքագրել տվյալները, վերջնակետը, ցանկալի քաշը և վերջ։ Հաջորդ անգամ, վազքի դուրս գալիս, հավելվածը պահպանած տվյալներով կօգնի ավելի արդյունավետ մարզվել։

Snap Markup 

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածը թույլ է տալիս համացանցից ներբեռնած նկարներով, ձեր ստեղծած սեփական նկարներով ստեղծել ուղեցույցներ` մատնանշելով նկարի մեջ պետքական առարկաները։

FitDash

Գինը՝ 0.99$ – անվճար

Հավելվածը թույլ է տալիս հավաքագրել ձեր առողջության մասին տվյալներ և օգնել դրանք բարելավել։ Հավելվածը հաշվում է ձեր անցած ճանապարհը, ինչքան ժամանակում եք հաղթահարել այն և քանի քայլ եք կատարել։