ВКонтакте-ն պայքար է սկսում գրագողության դեմ

ВКонтакте-ն պայքար է սկսում գրագողության դեմ

ВКонтакте սոցիալական ցանցը պատրաստվում է գործարկել նոր համակարգ, որը կպայքարի գրագողության դեմ։  VK Media Day-ի փոխանցմամբ, “Немезида” անունով նոր ալգորիթմը շուտով կկարողանա ընդունել ու  մշակել  ստացված բողոքները, որոնք վերաբերում են  գողացված կոնտենտին։ Առաջին պատժամիջոցները գործի կդրվեն արդեն հունիսի 15-ից։ Ալգորթիմն աշխատում է շատ պարզ սկզբունքով` համակարգը գտնում է կրկնվող կոնտենտի տարբերակներ և, ուսումնասիորության համար, դրանք ուղարկում մոդերատորին։ Նույն ժամանակամիջոցում ցանացած օգտատեր կարող է բողոք ներկայացնել գողացված լուսանկարի կամ հրապարակման վերաբերյալ։

“Немезида”-ն օգտատերերից ստանում է բողոքի հայտը, իսկ մոդերատորները ստուգում են նյութերը։ Եթե հաստատվում է, որ կոնտենտն այլ հեղինակ ունի, ապա վերջինս ստանում է զգուշացում։

Թեգեր: vk