Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 21)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Star Rover HD

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածը նրանց համար է, ովքեր հետաքրքրվում են երկնքի գաղտնիքներով։ Պետք է ուղղակի iPad–ը կամ iPhone–ը պահել երկնքի այն հատվածում, որին նայում եք և հավելվածը կասի, թե ինչ համաստեղություն է հիմա ձեր առջև։

Picture Perfect 

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածի անունն ինքնին խոսուն է։ ֆոտոխմբագրման հարթակ է, ի դեպ` մեծ գործիքակազմով։ Այստեղ նկարին կարող եք ավելացնել սթիքերներ, տեքստ, փոխել գույները, կցել ֆիլտրեր և այլն։

Word Jam 

Գինը՝ 2.99$ – անվճար

Ստուգեք Ձեր բառապաշարը այս հավելվածի օգնությամբ։ Տառերը դասավորված են խառը հերթականությամբ։ Պետք է դրանք դասավորել ճիշտ ձևով ու ստանալ բառը։

Coloring Farm Animal Coloring Book

Գինը՝ 2.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է երեխաների համար։ Պետք է գունավոր դարձնել ֆերմայում ապրող կենդանիների կյանքը։ Իսկ այդ հարցում կօգնի բազմաթիվ գույներով վիրտուալ ներկապնակը։