ԱՄՆ-ի հետախուզական ծառայություններին կրկին թույլատրվում է օգտվել Microsoft-ի ամպային ծառայություններից

Microsoft-ը կրկին ԱՄՆ բոլոր 17 հետախուզական ծառայությունների հետ  տվյալների հեռակա պահման ամպային ծառայություններ տրամադրելու մասին պայմանագիր կկնքի։

Խոսքը ոչ միայն նախորդ պայմանավորվածությունների երկարաձգման մասին է: Այժմ հատուկ ծառայությունները կկարողանան անցնել Office 365 պլատֆորմի հիման վրա հավելվածների հետ աշխատանքին, այդ թվում նաև՝ այնպիսինների, որոնց հետ կարելի է աշխատել հեռակա կարգով: Նախկինում այդ բոլոր գործառույթները  հասանելի չէին:
Ընդ որում, Microsoft-ն այս ոլորտում կառավարության միայն մատակարարը չէ: Տարիներ շարունակ այս տեղը զբաղեցնում է Amazon-ի դուստր` Amazon Web Services ձեռնարկությունը: Այն Կենտրոնական հետախուզական վարչության հետ կնքած 600 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրի շնորհիվ աշխատում է բազմաթիվ պետական կառույցների, ինչպես նաև ողջ հետախուզական համայնքի հետ: