«Մոլորակների որսորդն» առաջին լուսանկարն է արել ուղեծրից (տեսանյութ)

TESS նոր տիեզերական աստղադիտակը, որի նպատակը կենսական պայմաններով մոլորակներ գտնելն է, դուրս է բերվել աշխատանքային ուղեծիր և արդեն հասցրել է անել իր   առաջին լուսանկարը: Այս մասին հաղորդում է NASA ամերիկյան տիեզերական գործակալության կայքը: «Ցենտավրա» համաստեղության լուսանկարում, ինչպես նշվում է, ավելի քան 200 հազար աստղ է պատկերված:
Հաղորդվում է նաև, որ մայիսի 30-ին TESS-ը կուրսի ուղղում կանի՝ ուղեծիր դուրս գալու համար, որը սարքին թույլ կտա իր տեսախցիկներով դիտարկվող երկնքի առավելագույն  տարածություն ընդգրկել:

Ակնկալվում է, որ աստղադիտակը գիտական լուսանկարահանումները կսկսի հունիսի կեսերին՝  ուղեծիր դուրս գալուց և տեսախցիկների կալիբրացումից հետո: Հիշեցնենք, որ TESS-ը տիեզերք էր բաց թողնվել ապրիլի 19-ին SpaceX հրթիռով: TESS տեսախցիկի խնդիրը 200 000 աստղերի ուսումնասիրությունն է՝ դրանց շուրջ մոլորակներ հայտնաբերելու նպատակով, այդ թվում նաև՝ երկրային տիպի: