Tesla-ն երկու շարժիչով մեքենա է ստեղծում

Tesla-ն երկու շարժիչով մեքենա է ստեղծում

Tesla-ն աշխատում է երկու շարժիչով աշխատող  Model 3մեքենայի ստեղծման ուղղությամբ: Այս մասին  Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ընկերության հիմնադիր Էլոն Մասկը:

Գործարարի խոսքով՝ ավտոմեքենան տիրոջը «հիասքանչ» զգացողություններ կպարգևի: Այն կարող է 3.5 վայրկյանում մինչեւ ժամը 96 կմ/ժ արագություն զարգացնել։ Իսկ մեքենայի առավելագույն արագությունը 250կմ/ժ է։

Model 3-ի մարտկոցը մեկ անգամ լիցքավրելուց հետո կարող եք անցնել մոտ 500  կմ ճանապարհ։

«Անիվները, ներկը՝ ամեն ինչ (բացի ավտոպիլոտից) ընդգրկված է մեքենայի արժեքի մեջ, որը 78 հազար դոլար է կամզում: BMW M3-ը նույն գինն ունի, սակայն Tesla-ն 15 տոկոսով ավելի արագ եւ ավելի հարմար է կառավարման համար»,- հավելել է գործարարը:

Մինչդեռ, 2018 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով, Tesla-ն 710 միլիոն դոլարի ռեկորդային կորուստ էր արձանագրել: Moody’s խոշորագույն վարկանիշային գործակալությունում նշել էին, որ «գործունեության շարունակման, կապիտալ ծախսերի եւ պարտքի սպասարկման համար» ընկերությանն առնվազն չորս միլիարդ դոլար է հարկավոր: Այդ գումարն ընկերությունը չունի:

Թեգեր: elon musk, Tesla