Telegram–ը սկսել էր ավելին դառնալ քան սովորական մեսինջերը մինչ այնտեղ կհայտնվեին ալիքները և չատ բոտերը։ Հիմա էլ Պավել Դուրովը մեկ այլ մասշտաբային նախագիծ է մշակում։ Նա պատրաստվում է թողարկել սեփական կրիպտոարժույթը` TON–ը։
Ո՞րն է TON–ի առանձնահատկությունը և ինչու է այն Bitcoin–ից ավելի լավը
Կրիպտոարժույթի աշխատանքի հիմքը Telegram–ն է լինելու և լուրեր են պտվվում, որ հենց այս կրիպտոարժույթի պատճառով էլ փակվել է մեսինջերը։
TON–ը թույլ է տալիս ավելի ապահով դարձնել մեսինջերի աշխատանքը։ Առավելություններն են`
- Մշակման արագությունը,
- Ցանցի մեծ ծանրաբեռնվածությունը,
- Ցածր արժեքը.
Դեռևս ամբողջ գործընթացը գաղտնի է պահվում։ Բայց, այնուամենայնիվ, համացանցում որոշակի տեղեկատվություն պարբերաբար հայտնվում է։ Օրինակ`Telegram–ի նոր հավելվածում օգտատերերը կարող են պահել իրենց տվյալները, որպեսզի ծանկացած պահի ձեռքի տակ ունենան դրանք և կարողանան օգտվել։ Բայց հարցն այլ է, Դուրովը, ամենայն հավանականությամբ, որոշել է իդենտիֆիկացնել TON-ի յուրաքանչյուր օգտատիրոջ։ Սա անվտանգության մեծ գրավական է։ Նաև լուրեր են պտտվում, որ թողարկումից հետո ընկերությունը ինքնահոսի է թողելու կրիպտոարժույթը։