Գործարկվել է «ռուսական Amazon»-ի բետա տարբերակը

Сбербанк-ը և Яндекс ընկերությունը թողարկել են «Беру» առցանց-խանութի բետա տարբերակը։ Ընկերությունից հայտնում են, որ նոր փորձնական տարբերակը հասանելի է ինչպես  երկու ընկերության աշխատակիցների համար այնպես էլ բոլոր այն մարդկանց, ովքեր կցանկանան փորձարկել հարթակը։ Ծրագրվում է ծառայությունը պաշտոնապես թողարկել 2018-ի աշնանը։ Փորձնական տարբերակը նախատեսված է սսահմանափակ լսարանի համար, որպեսզի հետադարձ կապի միջոցով հնարավոր լինի կարծիքներ` հետագայում առցանց խանութը կատարելագործելու համար։

Կայքը կունենա էլեկտրոնիկայի, կենցաղային տեխնիկայի, կենդանիների, տան և երեխաների համար համար նախատեսված բաժիններ։ Ծրագրվում է մոտակա 1 տարվա ընթացքում այն հասցնել 1 մլն ապրանքային օրինակի։ Ծառայությունը հասանելի կլինի մարքեթփլեյսի կայքում, ինչպես նաև հավելավծների միջոցով՝ ինչպես Android, այնպես էլ iOS օպերացիոն համակարգերի համար։

Ընկերությունները նոր են թողարկել հարթակը, բայց նրանց արդեն հասցրել են մեղադրել գրագողության մեջ։ Խոսքը անվան մասին է։  «Беру!»  խանութի հեղինակ Ալեքսանդրա Դորֆը մեղադրում է այս ընկերություններին պլագիատի մեջ` նշելով, որ նույն անվամբ խանութ իր խանութ սրահը իր աշխատանքը սկսել է ավելի շուտ։  Պարզաբանումներ ընկերությունները դեռևս դժվարանում են տալ` նշելով, որ դա իրենց համար անակնկալ հայտարարություն է։

Հիշեցնենք, որ ընկերությունները նման օնլայն խանութ ստեղծելու մասին պաշտոնական հայտարարություն արել էին ապրիլ ամսին։