Apple-ը iPhone X-ի մասին հերթական գովազդային տեսանյութն է թողարկել

Apple-ը iPhone X-ի մասին հերթական գովազդային տեսանյութն է թողարկել

Apple-ը Կորեայի բնակիչների համար բացառիկ գովազդային հոլավակ է թողարկել, որտեղ գլխավոր հերոսները  Animoji-ներ են:

Taxi Driver հոլովակի տևողությունը 60 վայրկյան է: Այստեղ ցուցադրվում են iPhone X–ում գործածված  TrueDepth տեսախցիկի հնարավորությունները, որն ընկերությունը համարում է  սմարթֆոնի գլխավոր առանձնահատկությունը:

Այս անգամ 3D սմայլերը կատարել են հայտնի կորեական խմբի`  HYUKOH-ի, հիթերից մեկը: Երաժշտությունը բացառիկ է նաև  Apple Music-ի համար:

Animoji-ներն առաջին անգամ չէ, որ երգում են: iPhone X-ի` վաճառքում հայտնվելուց անմիջապես հետո, ցանցում երգող էմոջիների ֆլեշմոբ էր սկսվել` օգտատերերը գործարկում էին iMessage-ը, միացնում  Animoji  ձայնագրությունը և երգում: Արդյունքում ստացվում էր զվարճալի տեսանյութ, որը կարճ ժամանակում ողողեց համացանցը:

Բնականաբար, Apple-ը միանգամից արձագանքեց այս թրենդին և սկսեց իր հոլովակներում օգտագործել այն: Ավելի վաղ ընկերությունը թողարկեց   նման ևս երկու հոլովակ:

Թեգեր: Amoji, Amoji video, Apple, iPhone X